«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար 

«Աչքկապոցի՞», թե քննիչները «թռնում» են Քյարամյանի գլխից. ի՞նչ է կատարվում քննչականում

Վերլուծական

Վերջին շրջանում բավական հաճախ կարելի է հանդիպել՝ ԱԱԾ կողմից Երևանի և մարզային քննչական վարչությունների քննիչներին կալանավորելու մասին տեղեկություններ: Վերջիններիս մեծ մասը ԱԱԾ թիրախում են հայտնվում կաշառք պահանջելու և ստանալու հիմքով, և հաշվի առնելով, որ  բացահայտված դեպքերի թիվը մեկ տարվա կտրվածքով փոքր չէ՝ այս գործընթացը բավական լուրջ մտորումների տեղիք է տալիս և հարցեր  ի հայտ բերում: Սակայն, անդրադառնանք հերթով:

Դիցուք՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ԱԱԾ-ն հայտնեց, որ իր կողմից ձեռք բերված ապացույցները վկայում են՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ. Ս.-ն 2021թ. հուլիսի 15-ին վարույթ է ընդունել խմբով բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Այս տարվա մայիսին արդեն ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, համաձայն որի` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի նախկին ՀԿԳ քննիչի պաշտոնը զբաղեցնող Ս.Ս-ն (աշխատանքից ազատվել է նույն. հունվարին), հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր վարույթում քննվող՝ սպանության փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Հ.Ա-ին մեղսագրվող մեղադրանքը առավել նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով փոփոխելու համար, վերջինիս մորից՝ Ա.Ա-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 19.400.000 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար կաշառք-գումար:

Այս տարվա հոկտեմբեր ամսին էլ ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ձեռնարկված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում խարդախության մեջ մեղադրվող ամուսիններ Ա.Հ-ի և Ա. Ջ-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու համար 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հետո Գ.Մ-ի օժանդակությամբ մաս-մաս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք:

Արդեն այսօր էլ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափի կաշառք ստանալու նոր դեպք: Քրեական վարույթով առերևույթ հանցավոր արարք կատարած անձի օգտին իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու, նրան չձերբակալելու և կալանավորման վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար գործով քննիչը քաղաքացուց պահանջել է 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք: ԱԱԾ թիրախում այս անգամ հայտնվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա. Լ.-ն:

Հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող կառույցում մեկ տարվա ընթացքում չորս խոշոր կոռուպցիոն բացահայտումը, որի կենտրոնում քննիչներն են, բավական մեծ թվով հարցեր է առաջացնում: Կարող ենք փաստել, որ բացահայտումների նմանատիպ դինամիկա դժվար է հանդիպել, որևէ այլ պետական կառույցում, թեև բնականաբար, այդ կառույցներում ևս որոշակի դրվագներ պարբերաբար ջրի երես են դուրս գալիս և այնպես չէ, որ այնտեղ ամեն ինչ «մաքուր» է: Հարկ է ուշադրություն հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա, որը այս դեպքում գուցե և որոշիչ չէ, սակայն կարևոր է՝ վերջին խոշոր բացահայտումները տեղի են ունեցել այն բանից հետո, ինչ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը: Հարց է առաջանում` արդյո՞ք Քյարամյանը տեղյակ է, որ իր ղեկավարած կառույցում փաստացի համակարգային կոռուպցիա է փորձում «բույն» դնել: Եթե տեղյակ չէ, ապա ստացվում է, որ նա այնքան էլ լավ չի տիրապետում իրավիճակին, որքան փորձում է ներկայացնել, արդյունքում՝ Քյարամյանի որոշ ենթականեր հաջողացնում են «թռնել» վերջինիս գլխից և իրականացնել հազարավոր դոլարներ գնահատվող կոռուպցիոն սխեմաները` կասկածի տակ դնելով համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Նոր Հայաստանում:

Եթե Քյարամյանը տեղյակ է, իսկ այս վարկածը որպես այդպիսին, անշուշտ, կարող է գոյություն ունենալ, ապա նշանակում է, որ վերջինս պարզապես «աչք է փակում» իր ենթակաների հակաօրինական գործողությունների վրա՝ չկարողանալով կամ չցանկալանով ակտիվ պայքար մղել դրանց դեմ: Վերը նշված դեպքերից միայն մեկում է ԱԱԾ-ն քրեական գործ հարուցել  ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա, մնացած մյուս դեպքերում ԱԱԾ-ն այսպես ասած՝ իր նախաձեռնությամբ է մտել Քննչական կոմիտե: Ասել է թե՝ տեղեկությունները, որ կոմիտեի քննիչները թաթախված են կոռուպցիոն գործարքներում, ԱԱԾ-ն ձեռք է բերել սեփական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Եվ եթե մի պահ պատկերացնենք, որ ԱԱԾ-ն թերանար և աչքաթող աներ սույն դրվագները, ապա չի բացառվում, որ Քյարամյանի՝ ներհամակարգային կոռուպցիայի դեմ մղած նման կրավորական և ոչ բավարար պայքարի արդյունքում, թերևս, վերը նշված քննիչները մինչ այժմ էլ աշխատեին համակարգում` շարունակելով իրենց մութ գործերը՝ ստվեր գցելով համակարգում ծառայող բազմաթիվ նվիրյալ և օրինապաշտ քննիչների և ողջ Քննչական կոմիտեի վրա..

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովում
Ամենադիտված