Թմրավաճառը պատահաբար հերոինի գովազդ է ուղարկել ոստիկանին և հայտնվել բանտում
ԱյլՄեծ Բրիտանիայում թմրավաճառը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ սխալմամբ հերոին գովազդող հաղորդագրություն է ուղարկել ոստիկանին, գրում է Daily Mail-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ խուզարկության ժամանակ բրիտանացու տանն ապացույցներ են հայտնաբերվել, որոնք հաստատում են, որ նա ներգրավված է եղել թմրանյութեր պահելու ու տարածելու մեջ:
Սպան, ով ստացել է հաղորդագրությունը, անմիջապես տեղեկացրել է իր գործընկերներին, ինչը հանգեցրել է հետաքննության և Փոլի նույնականացմանը՝ որպես շրջանի թմրամիջոցային ցանցի առանցքային օղակ:
Դատարանում Ֆիլիպն իրեն մեղավոր է ճանաչել կոկաինի և հերոինի մատակարարման, ինչպես նաև կանեփ պահելու մեջ: