Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել 

Անատամ պայքար մենաշնորհների և անբարեխիղճ մրցակցության դեմ. Գեղամ Գևորգյանի 2022-ը

Վերլուծական

Ամփոփելով անցնող տարվա ընթացքում առավել քիչ հիշատակված կառույցների աշխատանքը` այսօր կանդրադառնանք ՄՊՀ-ին:

Իհարկե, սպասվում էր, որ հեղափոխությունից հետո այս կառույցը կվերածվի իսկապես քաղաքացիների և սպառողների շահերը պաշտպանող կառույցի: Ի սկզբանե Գևորգյանը իր նախորդից՝ Արտակ Շաբոյանից ժառանգել էր մի կառույց, որը քիչ թե շատ, սակայն գոնե նկատում էր մենաշնորհների կամ գերիշխող դիրքը չարաշահողների առկայությունը հայաստանյան շուկայում: Հեղափոխությունից հետո թվում էր, որ վերջինները ոչ միայն պետք է նկատվեն, այլ նաև պետք է արմատախիլ անեն, սակայն Գևորգյանը այլ կարծիք ուներ. նշանակվելուց անմիջապես հետո նա հայտարարեց, որ մենաշնորհների դեմ չի պայքարելու:

Այնուհետև Գևորգյանը  ընդհանրապես հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա, կա գերիշխող դիրք, սակայն վերջինիս դեմ էլ ՏՄՊՊՀ նախագահի պայքարը, եթե այդպիսին, իհարկե, ընդհանրապես կար, տապալվեց: Հիմնական շուկաներում, այնտեղ որտեղ մշտապես նշմարելի են եղել  ներմուծող մի շարք օլիգարխների շահեր, փոփոխություններ տեղի չունեցան: Շուկաներում խաղացողների թվի ավելացումը, որը կառույցում ներկայացնում են իբրև մեծագույն ձեռքբերում, իրականում մեծագույն մանիպուլյացիա էր: Դիցուք՝ 2017-ի համեմատ՝ 2018-ին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով, ընդհանուր առմամբ տեղի է ունեցել նաև մասնակիցների փոփոխություն: 2018-ին ներկրող ընկերութունների ցանկում ավելացել է «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 22-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հիմնադիր գրված է Հրաչյա Շարոյանի անունը: Հետաքրքիր է, որ Շարոյանը բնակվում է Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցում:

Բանանի շուկայում, որը մինչ հեղափոխությունը գտնվում էր «Քեթրին Գրուպ»-ի վերահսկողության տակ, 2018-ից հետո ավելացել է ընդամենը մեկ ընկերություն, այլ էլ պայմանագիր է կնքել միայն ՊՆ-ի հետ, նշանակում է՝ շուկան բաց չէ: Ավելին` մամուլը ուներ հիմնավոր կասկածներ, որ այդ նոր ընկերությունը նույնպես կապված է Միհրան Պողոսյանի հետ:

Ամենամեծ հարվածը ՄՊՀ-ին հասցվեց ամիսներ առաջ: Այն ժամանակ պարզվել էր, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, հասարակությանը մոլորեցնելով, «Էկո», «էկոդեմոնստրատոր» եւ «օրգանիկ» բառերով հավկիթ է արտադրել, ինչը օրենքի խախտում է: Իհարկե, «Շիրակ»-ը ծիծաղելի պարզաբանում էր տվել, թե «ԷԿՈ» մակնշումը ոչ թե ձվին, այլ տուփի վրայի ինքնաթիռին էր վերաբերում, բայց, ամեն դեպքում, ապօրինության համար «Շիրակ»-ը տուգանվել է 3 մլն 44 հազար ՀՀ դրամով: Ավելին՝ Հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: Սակայն, պետք է արձանագրենք, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ՝ շրջանցելով Հանձնաժողովի որոշում-արգելքը: Ինչպե՞ս է ստացվում, որ արգելքի որոշման առկայության պայմաններում այսօր առեւտրի կենտրոններում վաճառվում են «Արզնի» եւ «Շիրակ» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ: Շիրակ թռնչաֆաբրիկան պատկանում է իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, ով նաև հանդիսանում է «Գոլդեն Փելեսի» սեփականատերը: Ըստ երևույթին, Նարեկ Նալբանդյանի դեմ ՄՊՀ-ն այդպես էլ հակախաղ չի գտնում և վերջինս շարունակում է տուգանվել և խախտել օրենքը: 

Դիզվառելիքի շուկայում որևէ էական փոփոխություններ նույնպես չարձանագրվեցին, բացի, իհարկե, գների դրակոնյան աճից, ինչի պատճառները Գևորգյանը խորհուրդ տվեց փնտրել ոչ թե դիցուք՝ «Ֆլեշ»-ի կամ «Սի Փի էս օյլ»-ի գերշահույթ ստանալու ցանկության, այլ արտաքին շուկաներում տիրող իրավիճակի հետ: Նման հուժկու փոփոխություններից հետո Գևորգյանը նախաձեռնեց նաև կառույցի հուժկու բարեփոխումներ, սակայն այդ բարեփոխումների ողջ արդյունքը կարելի է ամփոփել մեկ նախադասության մեջ՝ կրճատվեց կառույցի անվանումը:

ՏՄՊՊՀ-ն որոշել է, որ հետհեղափոխական Հայաստանը չպետք է հրապարակայնացնի այն վարչական ակտերը, որոնք առնչվում են շուկայում խոշորացող ընկերությունների հետ, ինչի իրավունքը բացարձակապես չունի՝ թե հանրային շահի դիտանկյունից, թե տեղեկատվության ազատության մասին օրենքը խախտելու առումով: Սա հակասում է ՀՀ գործող բոլոր իրավական նորմերին՝ թաքցնել հասարակությունից արդեն ուժի մեջ մտած գործարքի բոլոր մանրամասները: Նշենք, որ նույն խնդիրը կարող է ծագել ապահովագրումների, բանկերի և հանրային սպասարկման ցանկացած ոլորտում, ուստի փակ և գաղտնի պահել հասարակությունից ուղիղ իրեն առնչվող տեղեկատվությունը, ոչ մի ռացիոնալ հիմնավորում չունի, որքան էլ վարչապետին կամ մեզ «նորեկ չինովնիկները» փորձեն կերակրել «առևտրային գաղտնիք», «կոմերցիոն շահ» անհեթեթ ձևակերպումներով:
 
Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո խոստացել էր, որ բիզնեսը գործելու է թափանցիկ դաշտում և քաղաքացիները հնարավորություն են ունենալու վստահ լինել, որ որևէ կոռուպցիոն գործընթաց տեղի չի ունենում, սակայն Գեղամ Գևորգյանը, ինչպես հասկանում ենք, այս հարցում ունի իր ուրույն դիրքորոշումը...
 
Շարունակելի...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան
Ամենադիտված