Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Կոռուպցիոն ռիսկեր և գնումներ՝ մեկ անձից. ովքեր են «աչքի ընկել» 2022-ին

Վերլուծական

Հայաստանի թափանցիկ աշխատող կառավարությունը ցանկանում է 2022 թվականից փակել մեկ անձից գնումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` թերևս չցանկանալով հանրության քննադատությանն արժանանալ առանց մրցույթի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմամիլիոնանոց գնումների համար: Մինչ կառավարությունը պատրաստվում է իրագործել իր այս ծրագիրը, փորձենք հասկանալ, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից այս ընթացքում նպաստել կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը՝ միլիոնավոր դրամներ ծախսելով մեկ անձից կատարված գնումների վրա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։ Այս երկու ընկերությունները պետք է իրականացնեն Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները, որը Գորիս-Կապան ավտոմայրուղում 21 կմ-ի՝ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը դիտակում է որպես այլընտրանքային ճանապարհ։ Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Իսկ ամենախոշոր պայմանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։

ՀԾԿՀ-ն այս առումով հետ չի մնացել: Այս տարի կառույցը արդեն իսկ հասցրել է ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ գնել մեկ անձից, այն էլ 223.333.3 հազար դրամով: Նախորդ տարի 224,898 դրամի գրենական պիտույքներ են գնվել` իհարկե առանց մրցույթի, 372,000 դրամի ավտոմեքենաների անիվներ, 239,040 դրամի առողջապահական նյութեր,  499,500 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ,  619,000 դրամի աթոռ, 228,000 դրամի փոշեկուլ,  818,650 դրամի տնտեսական ապրանք, 3,040,000 դրամի հեռախոսային ծառայություն, 500,000 դրամի համակարգչային սարքերի վերանորոգման ծառայություններ, 1,152,000 դրամի ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ, 568,765 խմելու ջուր: 

Առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից, 1,087,886,20 դրամի ամբուլատոր - բժշկական ծառայություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

էկոնոմիկայի նախարարությունը` ի դեմս Վահան Քերոբյանի, «Շարմ Հոլդինգ»-ից գնել է 180,073,272 դրամի` Դուբայ-ԷՔՍՊՈ ցուցահանդեսի կազմակերպման ծառայություններ, 65,316,550 դրամի սննդի մատուցման ծառայություն՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ից:

ՏՄՊՊՀ-ն` ի դեմս Գեղամ Գևորգյանի, 44,527,776 դրամի ոչ բնակելի անշարժ գույք է վարձակալել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից:

Տավուշի մարզպետարանը` ի դեմս Հայկ Ղալումյանի, 29,450,900 դրամի Չինարիի տան վերանորոգման ծառայություն է գնել «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ից:

Հակակոռուպցիոն կոմիտեն պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։ Գնումը կազմել է 18 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 37.000 դոլար)։ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացած տեղեկությունների համաձայն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի սեփականատերերի ցանկում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, ով այժմ անցնում է քրեական գործով։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:  Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Ընդհանուր խրախճանքից հետ չի մնում նաև Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Վերջինս հասցրել է «Գունաշեն» ՍՊԸ-ից 38950,000 ՀՀ դրամի շենքերի վերանորոգման ծառայություններ գնել: «Խաչմիշշին» ՍՊԸ-ից 41415.000 ՀՀ դրամի ճանապարհների վերանորոգման ծառայություն է գնվել: «UԻՓԻԷՍ OԻL» ՍՊԸ-ից գնվել է 1356756 դրամի դիզվառելիք: Ալվդարդ Հարությունյան ԱՁ-ից գնվել է 3000000 ՀՀ դրամի շարժական աղբամաններ: Կրկին «ՍիՓիԷս»-ից գնվել է 5408000 ՀՀ դրամի բենզին: «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ից գնվել է 599400 ՀՀ դրամի համակարգչային ծառայություններ: «ԴԷ-ԱՈՒՌՈՒՄ» ՍՊԸ-ից գնվել է 2000,000 ՀՀ դրամի «Դիլիջան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգման և էներգաարդյունավետ աշխատանքների տեխնիկական հսկողություն» ծառայություն:

Արդյո՞ք պատկան մարմինները կարող են երաշխավորել, որ այս գնումներից և ոչ մեկի դեպքում կոռուպցիոն ռիսկ առկա չէ. իհարկե, չեն կարող, սակայն, արի ու տես, որ այդ պատկան մարմիններն անգամ չեն էլ փորձել ուսումնասիրել ՔՊ-ականների ճոխ և տարակուսելի գնումները...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված