Ավտովթար Նորագավիթի «Գայի պոստի» մոտ. բախվել են Nissan-ն ու Opel-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտաշատի խճուղում, ժողովրդին հայտնի՝ Նորագավիթի նախկին «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են Nissan March և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ա․ Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի