Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնություն. հայ ըմբիշներից ովքեր են եզրափակչում Կխստացվեն ավտոճանապարհներին հարող հատվածներում կառուցապատման կանոնները Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա․ MediaHub Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում խաղաղությունը․ Reuters Բարձրացրել եմ ՀՀ-ում քաղաքական բռնաճնշումների խնդիրը. Հովհաննես Ավետիսյան Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Արցախի դուստրը՝ հպարտ ու արժանապատիվ, ոչ մի կերպ չկարողացավ ընկալել Շուշիի «առումը», Արցախի դավաճանական հանձնումը․ Եսայան Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահը՝ Իսպանիայի դեսպանին Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Դերասանուհի Միլենա Վարդանյանն ու Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները պսակադրվել են (լուսանկար) 

«ՊՎԾ ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն». Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտարարությունը

Հասարակություն

Պետական վերահսկողության ծառայության ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն: Այս մասին հայտարարություն է տարածել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն (ՊՎԾ) իրականացրել է ստուգումներ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում (ԲՊՀ)։ ԲՊՀ-ն արդեն ստացել է ստուգման արդյունքների մասին պաշտոնական տեղեկանքը և սահմանված կարգով իր կարծիքը ներկայացրել է ՊՎԾ։ Սակայն երեկ երեկոյան ՊՎԾ-ն տարածել է «Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ» վերնագրով տեղեկություն, ինչը, կարծում ենք, նպատակ ունի ազդել հանրային կարծիքի վրա, քանի որ ԲՊՀ-ի առարկությունները հաշվի չեն առնվել: Այդ հրապարակման արդյունքում որոշ լրատվամիջոցներ անհիմն մեղադրանքներ են տարածել: Ուստի մենք ներկայացնում ենք ՊՎԾ ուսումնասիրության արդյունքով կազմված եզրակացության վերաբերյալ ԲՊՀ առարկությունները՝ հանրությանը ստուգումների արդյունքների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու և համալսարանի հեղինակությունը պաշտպանելու համար:

Այսպես, ՊՎԾ-ն ուսումնասիրությունների եզրակացությունում և տարածած հաղորդագրության մեջ նշում է. ««Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի միջև կնքված Պայմանագրերի կատարման ընթացքում Հիմնադրամի ղեկավարության կողմից յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին, նպատակ ունենալով ամբողջությամբ ստանալու ընթացիկ տարվա համար նախատեսված գումարը, ներկայացվել են «իրականությանը չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություններ» պարունակող հայտեր»։ ՊՎԾ-ի այս եզրակացությունն ամբողջովին անհիմն է, քանի որ Գիտության կոմիտեի կողմից կնքված պայմանագրերի դրույթների համաձայն ԲՊՀ-ին գումարները հատկացվել են ամսական հայտերի հիման վրա՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 10-ը, բացառությամբ դեկտեմբերի, որի համար հայտերը սահմանված կարգով ներկայացվել են ոչ թե հաջորդ ամսին, այլ դեկտեմբերի սկզբին, քանի որ այն տարվա վերջին ամսին է: Դեկտեմբերի հայտերով ներկայացված գումարի չափը որոշվել է՝ ելնելով պայմանագրային գումարի չափից և որևէ կերպ չի գերազանցել այն:

Ավելին, յուրաքանչյուր տարվա համար կնքված պայմանագրային արժեքի և նախորդ ամիսներին ծախսված գումարների տարբերության չափով դեկտեմբերի համար հայտը ներկայացվել է Գիտության կոմիտեի պահանջով, նրա կողմից էլ դրանք ընդունվել և ֆինանսավորվել են: Գիտության կոմիտեն, բնականաբար, հաշվի է առել, որ դեկտեմբերին ներկայացվող հայտը ներառում է նոյեմբերին կատարված և դեկտեմբերի համար նախատեսվող ծախսերը: Այսինքն՝ դեկտեմբերի հայտը մասամբ կանխավճարային է և հնարավոր է՝ հայտով նախատեսված ծախսերը չկատարվեն մինչև տարվա ավարտը՝ պայմանավորված ժամանակի սղությամբ և «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանելու անհրաժեշտությամբ: Հիմնադրամի՝ Գիտության կոմիտեին ներկայացրած տարեկան հաշվետվություներում ճշգրիտ արտացոլված են եղել փաստացի կատարված ծախսերը, ինչից հստակ երևում էր մնացորդային գումարների չափը: Այսինքն՝ հայտ ներկայացնելն ինքնին չի կարող առաջացնել հետևանք, այնքանով, որքանով դեռ այդ հայտը պետք է քննարկվեր ու հաստատվեր Գիտության կոմիտեի կողմից, բացի այդ, թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով հայտ ներկայացնելը չի կարող դիտարկվել որպես «կեղծ փաստաթղթի» ներկայացում, առավել ևս որ այն չի պարունակել «իրականությանը չհամապատասխանող, ոչ հավաստի» տեղեկություններ: Ընդամենը դեկտեմբերին ներկայացված հայտով պահանջվել է այն գումարը, որը սահմանված է եղել այդ տարվա համար կնքված պայմանագրով։ Այսպիսով՝ ՊՎԾ-ի այս եզրակացությունը իրավական առումով հիմնազուրկ է և բացարձակապես անընդունելի:

Կարծում ենք նաև, որ հանրությանը մոլորեցնելու նպատակով տարածված հաղորդագրության մեջ նշված Ծրագրի գիտական ղեկավար Տիգրան Թորոսյանը հատուկ ներկայացված է որպես «ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ», այլ ոչ թե որպես համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ: Բացի այդ, հասկանալի չէ և չի հիմնավորվում, թե ինչո՞ւ է Ծրագրի գիտական ղեկավարին աշխատավարձ վճարելը համարվում խախտում:

Ինչ վերաբերում է ԲՊՀ-ի շենքի 370 քմ մակերեսով տարածքը 25 տարի ժամկետով «Գաուդեամուս» ՍՊԸ-ին (ՊՎԾ հաղորդագրության մեջ չգիտես ինչու, նշված չէ ՍՊԸ-ի անունը) վարձակալությամբ հանձնելուն ՊՎԾ եզրակացությանը, նշենք, որ այն հանձնվել է վարձակալության 2011 թ.-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, ավելին ներկա ռեկտոր Կարինե Հարությունյանը համալսարանը ղեկավարում է 2017թ.: Վարձակալության դիմաց վճարված գումարներից ԲՊՀ-ն որևէ եկամուտ չի ստանում, քանի որ ստացված գումարներն ամբողջությամբ փոխանցվում են պետական բյուջե:

Անհասկանալի է ՊՎԾ եզրակացությունը 2018-2022 թթ. ընթացքում ռեկտորին տրված պարգևավճարների վերաբերյալ, քանի որ այստեղ ընդհանրապես բացակայում է օրենսդրական խախտում կամ պաշտոնեական դիրքի չարաշահում: Ռեկտորին պարգևավճար հատկացվել է աշխատակազմին տրված պարգևավճարների հետ միասին՝ նույն համամասնությամբ, ինչպես բոլոր աշխատակիցներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, այդ թվում՝ խորհրդի նախագահի իրավասությունների մեջ սահմանված չէ ռեկտորին պարգևատրում կամ լրավճար հատկացնելու իրավասություն: Համաձայն օրենսդրության՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը Հիմնադրամի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, որով կարգավորվում են աշխատանքային իրավահարաբերությունները, այդ թվում՝ նրան պարգևատրում և/կամ լրավճար հատկացնելու իրավահարաբերությունները:

Օրենսդրական վերոնշյալ պահանջին համաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի միջև կնքված աշխատանքային պայմանագրով կարգավորված է, որ ռեկտորին տրված է իրեն հատկացվող հավելավճարների, լրավճարների և պարգևատրումների հրամանների արձակման լիազորությունը` որպես ԲՊՀ գործադիր մարմին:

Ավելին, ռեկտորն իր ծառայողական պարտականությունները կատարելով՝ ուսումնասիրության ժամանակահատվածում (2018-2022 թթ.) ապահովել է ԲՊՀ-ի գործունեության հիմնական ցուցանիշների էական աճ (այդ թվում՝ ընդունելության ցուցանիշի շուրջ 3 անգամ, ուսանողների թվի շուրջ 60%, եկամուտների և աշխատողների միջին աշխատավարձի աճ, զուգահեռաբար բարելավվ են ԲՊՀ-ի շենքային և գույքային պայմանները): Ուստի՝ միանշանակ է, որ ռեկտորն իր պարտականությունները կատարել է պատշաճ և, որպես ԲՊՀ աշխատող, օրենսդրությամբ և իրավաչափ ստացել է պարգևավճար՝ մյուս աշխատողակիցներին հատկացված պարգևավճարների գումարի համամասնությամբ:

Զարմանալի է ՀՀ սահմանամերձ բնակավայրերից (Վազաշեն, Կապան, Արենի, Բերդ, Այգեհովիտ, Ազատամուտ, Սևաքար և այլն) 16 ուսանողի տրամադրված զեղչերի վերաբերյալ ՊՎԾ եզրակացությունը: Բոլոր ուսանողների փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն, որն էլ դրանք ուսումնասիրել և ուսման վճարի փոխհատուցման համապատասխան գումար է հատկացրել: Իրականությանը չհամապատասխանող, անհիմն որևէ  փաստաթուղթ ԲՊՀ-ն չի տրամադրել, դրանք ներկայացվել են ուսանողների բնակավայրերից:

ՊՎԾ տեղեկանքում նաև նշվել էր, որ 41 ուսանող վճարել է ավելի շատ գումար, քան պետք է վճարեր պետության կամ ԲՊՀ-ի կողմից տրամադրված զեղչի պարագայում, ինչի առնչությամբ հայտնում ենք հետևյալը. նշված 41 ուսանողներից միայն 4-ին ԲՊՀ-ն ունի վերադարձման ենթակա գումար, որը կազմում է 536,000 ՀՀ դրամ, ինչի մասին այդ ուսանողները պատշաճ ծանուցվել են: Ավելին, ԲՊՀ-ն լիարժեքորեն ապահովում է հատկացված զեղչերի մասին ուսանողների իրազեկումը, ինչի վկայությունն է այն, որ 2018-2022 թթ. 258 ուսանողի վերադարձվել է ընդհանուր՝ 31,129.3 հազ. դրամ գումար, որի մասին, չգիտես ինչու, որևէ հիշատակում առկա չէ:

Ուսանողների՝ ուսման ժամանակահատվածում ՀՀ-ից բացակայելու, սակայն շարունակաբար հաջորդ կուրս փոխադրվելու և ավարտական դիպլոմներ ստանալու արձանագրումը ևս հիմնականում չի համապատասխանում իրականությանը: Մի քանի ուսանողի առաջադիմության և հաճախումների հաշվառման մատյաններում միայն 1-2 դասընթացի մասով բացակայությունների վերաբերյալ նշումների չլինելը կամ նշումների պատահական կատարումը՝ ընդամենը դասախոսի կողմից թույլ տրված վրիպակի կամ անփութության արդյունք է: Նշվածի լավագույն ապացույցն այն է, որ տվյալ ուսանողների համար՝ մյուս դասընթացներին հատկացված մատյանների էջերում համապատասխան ժամանակահատվածում բացակայությունների վերաբերյալ նշումները կատարված են: Կարևոր է նաև նշել, որ այդ ուսանողների մի մասը քննությունները հանձնել են ժամկետից շուտ կամ ուշ: 

ՊՎԾ-ն իրավացիորեն արձանագրել է, որ ԲՊՀ-ի լսարանային ընդհանուր տարածքի մակերեսը համապատասխանում է լիցենզավորման պահանջներին: Սակայն այն եզրահանգումը, որ ապահովված չեն լսարանների լրակազմերի համար անհրաժեշտ մակերեսները, ինչի պայմաններում հնարավոր չէր իրականացնել արդյունավետ դասապատրաստում, ավելի քան անհիմն է: Նախ՝ ԲՊՀ-ում իրականացվում է ոչ թե դասապատրաստում (դասապատրաստումը ուսանողներն իրականացնում են համալսարանից դուրս՝ հիմնականում տանը), այլ կազմակերպվում է ուսումնական գործընթաց, որի արդյունավետությունը չի կարող գնահատվել պարզապես լսարանների մակերեսային տարածքով. սա պարզունակ մոտեցում է: Ուսումնական գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք փոխկապակցված գործոններով: ԲՊՀ ուսումնական գործընթացի անարդյունավետ լինելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ բերված չէ. մինչդեռ հակառակի ապացույցները ԲՊՀ-ում բազմաթիվ են: Լսարանային բաշխվածության և խմբերը ձևավորելիս օրենդրության պահանջների չպահպանման առնչությամբ հայտնում ենք, որ դասացուցակները կազմվում են՝ հաշվի առնելով լսարանների մակերեսը, ուսանողների տարբեր թվաքանակով խմբերի՝ առաջին և երկրորդ հերթերում բաշխելու համամասնությունը և այլ հանգամանքներ։

Հաջորդիվ ՊՎԾ-ն եզրակացության և տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ ԲՊՀ-ին պատկանող Ծաղկաձորի hանգստյան տունը վարձակալության է հանձնվել շուկայականից զգալի ցածր վարձավճարով: Սակայն ՊՎԾ-ն բաց է թողնում այն փաստը, որ հանգստյան տունը մինչև 2017 թ. հուլիսը շահագործել է ԲՊՀ-ն՝ տարիներ շարունակ կատարելով զգալի ծախսեր և չստանալով որևէ եկամուտ՝ կրել է մեծ վնասներ: Հանգստյան տունն ունի վատ տեղադրություն (այն գտնվում է գերեզմանոցի անմիջական հարևանությամբ), և տարիների ընթացքում առաջացել է շենքի բնական մաշվածություն, որի արդյունքում շենքն ուներ ոչ բարվոք վիճակ: Ավելին,  2017 թ. հետո ԲՊՀ-ն 2 անգամ հանգստյան տունը հանձնել է վարձակալության տարբեր կազմակերպությունների, որոնցից ոչ մեկին չի հաջողվել արդյունավետորեն շահագործել այն: Արդյունքում այդ կազմակերպությունները կուտակել են մեծ պարտքեր, և ԲՊՀ-ն ստիպված իր իրավունքները պաշտպանել է դատական կարգով։ Բացի այդ, 2020 թ. հոկտեմբերից հանգստյան տունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ամբողջությամբ բնակեցվել է 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած և Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանցով, որոնք բնակվել են այնտեղ շուրջ մեկ տարի: Բնական է, որ դրանից հետո հանգստյան տան շենքը և գույքն իրենց նպատակային նշանակությամբ շահագործման ենթակա չէին՝ առանց հատուկ ներդրումների: ԲՊՀ-ն այս հարցը բազմիցս բարձրացրել է գործադիր իշխանության տարբեր մարմիններում և խնդրել աջակցել շենքի բարեկարգման հարցում, սակայն հարցին լուծում չի տրվել: Արդյունքում կայացվել է օրինաչափ որոշում՝ կրկին հանգստյան տունը հանձնել վարձակալությամբ: Նմանատիպ իրավիճակում անհրաժեշտ էր այնպիսի վարձակալ, որը կգնար ռիսկի ու կկատարեր ներդրումներ: Հանգստյան տունը վարձակալության հանձնելու մասին ԲՊՀ-ի հրապարակային հայտարարությանն արձագանքած ՍՊԸ-ն ներկայացրել է նպաստավոր առաջարկ․ ընկերության հետ կնքվել է պայմանագիր, որի համաձայն ընկերությունը ոչ միայն վճարում է վարձավճար՝ թեկուզև շուկայականից ցածր արժեքով, այլև կատարել է 42,000 ԱՄՆ դոլարի ներդրում՝ վերանորոգելով և բարեկարգելով հանգստյան տունը: Ավելին, ընկերությունը նաև ամբողջապես փոխհատուցում է շենքի պահպանման կոմունալ և այլ ծառայությունների ծախսերը, որոնք ի դեպ, բավական մեծ գումար են կազմում:

Չգիտես ինչու, ՊՎԾ-ն իր եզրակացության մեջ չի նշում ո՛չ ներդրման, ո՛չ էլ այն ծախսերի մասին, որոնք ընկերությունը կատարել և շարունակաբար կատարում է: Այսպիսով՝ վարձակալության պայմանագիրը հաջողված գործարք է, քանի որ այլևս ԲՊՀ-ն իր միջոցներից ոչ միայն չի կատարում ծախսեր հանգստյան տունը պահպանելու համար, այլև ստանում է եկամուտ: Բացի այդ՝ հանգստյան տան վրա կատարվել են անբաժանելի բարելավումներ, որոնք ԲՊՀ սեփականությունն են: Նշվածի արդյունքում հանգստյան տունն օգտագործվում է իր նպատակային նշանակությամբ։

ԲՊՀ-ի հանրակացարանի մասով արված եզրակացություններն առավել քան տարակուսանք են առաջացնում: Հանրակացարանն ունի գերազանցապես սոցիալական և կրթական նշանակություն և բիզնես նպատակներ չի հետապնդում: Ավելին, հանրակացարանի սենյակները չեն կարող ունենալ հյուրանոցային գներ, որպեսզի Հիմնադրամին ապահովեն եկամուտ, քանի որ դրանց պայմանները զուտ հանրակացարանային են: Հանրակացարանում է գտնվում նաև համալսարանի մարզադահլիճը, որտեղ անցկացվում են ուսանողների ֆիզիկական կուլտուրայի դասընթացները և մարզական խմբակների պարապմունքները։ ԲՊՀ-ն տարիներ շարունակ հանրակացարանի սենյակները տրամադրել է իր օտարերկրացի դասախոսներին, որոնց աշխատավարձերը վճարել են գործընկերները՝ պայմանով, որ ԲՊՀ-ն կհոգա վերջիններիս կեցության հարցը։ Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Covid-19-ի տարածման ժամանակահատվածում, երբ երկրում սահմանված էր արտակարգ դրություն, հանրակացարանը հարկադրված դադարեցրել է իր գործունեությունը, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած և Արցախից տեղահանված 30-ից ավելի անձինք 2020 թ. սեպտեմբերից մինչև 2021 թ. օգոստոսը բնակվել են հանրակացարանում։ Վերոգրյալ ժամանակահատավածներում Հիմնադրամը, բնականաբար, կատարել է հանրակացարանի սպասարկման և պահպանման բոլոր ծախսերը՝ չստանալով եկամուտ: Այսպիսով՝ հանրակացարանի շենքի պահպանման և սպասարկման համար կատարվող ծախսերը չեն կարող առանձնացնվել ԲՊՀ-ի ընդհանուր ծախսերից և դրանք պետք է դիտարկվեն ուսումնական գործընթացի և կրթական, սոցիալական ու այլ ծառայությունների կազմակերպման համար կատարվող ծախսերի ընդհանուր գումարի մեջ, առավել ևս՝ չեն կարող համարվել վնաս, իսկ ԲՊՀ եկամուտները՝ համալսարանի ընդհանուր եկամուտներում, որոնք սկսած 2018 թվականից, յուրաքանչյուր տարի էապես գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները:

Իսկ համալսարանի նախկին հնոցապանի՝ երկրից բացակայելու և աշխատավարձ ստանու փաստի վերաբերյալ պետք է նշենք, որ այդ մասին ռեկտորին հայտնի դառնալուց անմիջապես հետո նախաձեռնվել են օրենքով սահմանված միջոցները՝ իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ խախտումներ թույլ տված անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մասնավորապես՝ ռեկտորի հրամանով խախտում թույլ տված անձը հեռացվել է աշխատանքից:

Հիմնավորված չէ նաև ՊՎԾ եզրակացությունը գնումների օրենսդրության պահանջների խախտումով քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման մասին: Նշված պայմանագրերով ծառայությունների մատուցման անհրաժեշտությունն առաջացել է չնախատեսված իրավիճակների հետևանքով և դրանք կնքվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով: 

Մասնավորապես, Տ. Նազարյանի հետ կնքված պայմանագրով ծառայությունների մատուցման անհրաժեշտությունն առաջացել է հրատապ՝ պայմանավորված ՊԵԿ-ի կողմից 01.01.2015-16.09.2019 թթ. ժամանակահատվածի ԲՊՀ գործունեության համալիր հարկային ստուգմամբ, որի ընթացքում անհրաժեշտ էր կատարել մեծ ծավալի տվյալների մանրամասն և մասնագիտական վերլուծություն, հարկային հաշվետվությունների պատրաստման և ներկայացման ծավալուն աշխատանք, քանի որ ԲՊՀ գլխավոր հաշվապահը գտնվում էր հղիության և ծննդաբերության արձակուրդում և օբյեկտիվ պատճառներով չէր կարող լիարժեքորեն մասնակցել ինչպես ստուգման գործընթացին, այնպես էլ տարեկան ֆինանսական հաշվետվությունների և բյուջեի պատրաստմանը: Տ. Նազարյանը պատշաճորեն իրականացրել է իր պարտականությունները:

Ա. Աշչյանի հետ կնքված պայմանագրով ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը պայմանավորված էր 2022-2023 ուստարվա սկզբից ԲՊՀ էլեկտրոնային կառավարման համակարգ մեծածավալ տվյալների մուտքագրման և մշակման հրատապությամբ, ինչը անհար էր ԲՊՀ-ի Էլեկտրոնային ռեսուրսների և ուսուցման բաժնի պետի և մեկ աշխատակցի ուժերով` ելնելով նրանց վարչական և ուսումնական ընթացիկ բեռնվածությունից: Ա. Աշչյանը  Հայ-ռուսական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի ուսանող է, գերազանց տիրապետում է համակարգչային համապատասխան ծրագրերի, ունի անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, պատշաճորեն իրականացրել է իր պարտավորությունները: Ավելին, նա 44-օրյա պատերազմի մասնակից է:

ՊՎԾ-ն սխալ գնահատական է տվել նաև ԲՊՀ-ի գնումների թվով 3 գործընթացներին:  Դրանցով որևէ կազմակերպության իրավունք՝ մասնակցելու գնման ընթացակարգին չի խախտվել, գնման առարկայի բնութագրերում որևէ խտրական տեխնիկական հատկանիշ չի նշվել: Գնումների մասին օրենսդրության համաձայն ցանկացած կազմակերպություն ազատ էր մասնակցելու գնմանը՝ օգտվելով գնման առարկայի բնութագրերը բողոքարկելու իր իրավունքից, եթե ունենար այդպիսի մտադրություն: Այն փաստը, որ այլ կազմակերպություններ չեն օգտվել իրենց իրավունքից վկայում է այն մասին, որ պարզապես նման մտադրություն չեն ունեցել, իսկ ապրանքերի հնարավոր ձեռք բերումը ենթադրյալ ավելի ցածր արժեքով կանխավարկած է և որևէ կերպ հիմնավորված չէ:

Հիշեցնում ենք, որ այս բոլոր հիմնավորումներն արդեն իսկ ներկայացված են եղել ՊՎԾ, ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում մեր գործընկերներին, հանգամանալից ուսումնասիրել դրանք և նոր դրանից հետո անել վերջնական եզրահանգումներ: Հիմնադրամը վերահաստատում է բոլոր պատկան մարմինների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը` ծագող բոլոր հարցերի համապարփակ պարզաբանման և կասկածները փարատելու նպատակով:

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնություն. հայ ըմբիշներից ովքեր են եզրափակչում Կխստացվեն ավտոճանապարհներին հարող հատվածներում կառուցապատման կանոնները Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա․ MediaHub Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում խաղաղությունը․ ReutersԲարձրացրել եմ ՀՀ-ում քաղաքական բռնաճնշումների խնդիրը. Հովհաննես Ավետիսյան Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Արցախի դուստրը՝ հպարտ ու արժանապատիվ, ոչ մի կերպ չկարողացավ ընկալել Շուշիի «առումը», Արցախի դավաճանական հանձնումը․ Եսայան Բրազիլացի հաղորդավարուհին Ջո Բայդենին «Բեն Լադեն» է անվանել (տեսանյութ) Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահը՝ Իսպանիայի դեսպանին Պուտինը Հյուսիսային Կորեային ավելի քան 70 վայրի կենդանի է նվիրելԱրարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Դերասանուհի Միլենա Վարդանյանն ու Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները պսակադրվել են (լուսանկար) Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ ՇիրինյանԱննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը Թրամփը ամերիկացի միլիարդատիրոջը նախարար կնշանակիԱվինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Գրիգոր Երիցյան Իրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար է համարում. Արաղչի Oրվա իշխանությունը խոստանում է արժանապատիվ կյանք, իրականությունը տրամագծորեն հակառակն է. Թադևոս Ավետիսյան Ֆրանսիայում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել պետական արարողակարգի ծառայության տնօրենին Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՆԳ նախարար է նշանակվել․ պաշտոնականԱՄՆ-ն փակել է Կիևում դեսպանատունըԱրցախցի Ալեն Եղիշյանն արդարացվեց․ պաշտպանԱրփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Քոչարի անհետացած 7 նկարներից մեկը հայնտաբերվել է Մոսկվայում. Ռուբեն Քոչար (տեսանյութ) Որքան գումար կծախսվի Երևանի ամանորյա զարդարանքի համար Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 20Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004-ին անհետացել են խիստ արժեքավոր գրեքեր. Դեմոյան Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հայց է ներկայացրել Հաագայի դատարան Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Լոս Անջելես Մնաս բարյավ. Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր լրանում է Ռիտա Սարգսյանի մահվան 4-րդ տարելիցը (տեսանյութ) Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ Նոյեմբերի 20-ի աստղագուշակՓաշինյանը որոշել է՝ ով կլինի ՏԿԵ նախարար Արդարադատության նախարարը նոր խորհրդական ունի Զելենսկին հայտնել է՝ ո՛ր դեպքում Ուկրաինան կարող է պարտվելՕրենքով գող «Պզոն» արդարացվել է․ մանրամասներ Սա ոչ թե սպոնտան, այլ բավական խորքային ու երկար մշակված օպերացիա էր. Արմեն Հովասափյան Հերթական խաբեությունն է տարածվում․ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ 10-ամյա երեխային խաղասրահից արյnւնլվա տեղափոխել են ԲԿ. սա առաջին դեպքը չէ. MediaHub Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. Hetq.am Ջուր չի լինիԻրանն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մրցակիցներն ու մյուս հավաքականների արդյունքները
Ամենադիտված