Ավտովթար Լոռու մարզում․ Mitsubishi-ն մոտ 3 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված հայտնվել է ձորակում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Լոռում մարզի բնակիչ 28-ամյա Աստղիկ Հ․-ն իր վարած Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Աստղիկ Հ․-ն, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Արամ Պ․-ն և 5-ամյա Նելլի Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի