Հերոս Գևորգ Արշակյանի մոր հրավերով Ալեն Սիմոնյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են միջոցառման
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գեւորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:
Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին եւ սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն