Հարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրները Հոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ Ռուբինյան Աչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարան «Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ Կարապետյան Միրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս թողնելու իրավական հիմքեր չկան Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ «Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվել 

Խախտումներ են հայտնաբերվել դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում․ ՊՎԾ

Իրավունք

ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ և դրա շրջանակներում «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։

ՊՊԾ-ն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացրել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողություն, որի ընթացքում ուսումնասիրվել է 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված դեղերի և բժշկական նշանակության պարագաների պատվերների ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացները:

Ուսումնասիրվել են նաև դեղամիջոցների ոչնչացման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել է դեպք, երբ ՊՈԱԿ-ի կողմից պահեստում գտնվող դեղամիջոցները շուրջ 3 ամիս չեն գույքագրվել և դրանց բաշխումը չի իրականացվել, որի արդյունքում 1 044 192 240 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով դեղամիջոցների պահպանման ժամկետները անցել են և համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ դրանք ոչնչացվել են:

ՊՈԱԿ-ի մեկ այլ պահեստում պահպանվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծ մասը սահմանված կարգով գույքագրված և ՊՈԱԿ-ի հաշվեկշռում արտացոլված չեն եղել: Ավելին՝ պահեստում իրականացված տեղատեսության արդյունքում ուսումնասիրող խմբի կողմից հայտնաբերվել են՝ 71 095 080 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ դեղեր (որոնց պահպանման ժամկետները հիմնականում լրանում էին 2022 թվականին), որոնք ՊՈԱԿ-ի տիրապետման տակ են գտնվել դեռևս 2020-2021 թվականներից, սակայն սահմանված կարգով չեն հաշվառվել և հետագայում չեն բաշխվել, ինչի արդյունքում դարձել են ժամկետանց:

Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է նաև, որ ՊՈԱԿ-ի պահեստից որոշ ապրանքներ բացակայել են և դրանց ելքը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել, մասնավորապես՝ պահեստից բացակայել են «Անալիզի նմուշային փայտիկներ բամբակյա ներդիրով 1»՝ 12000 հատ և «Նմուշային կոլբաներ»՝ 6000 հատ: Նշված ապրանքներն ըստ ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերագնահատման՝ արժեցել են՝ ընդհանուր 4 200 000 ՀՀ դրամ.

Ուսումնասիրության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում իրականացվել է նաև ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների փաստացի կատարման, փաստաթղթերի և այլ կրիչների հանդիպակաց ուսումնասիրություն, որի ընթացքում տարբեր դրվագներով բացահայտվել է թվով 34 անվանում՝ ընդհանուր 201 495 ԱՄՆ դոլար արժեքով դեղերի անհետացման դեպքեր, որոնք Փորձագիտական կենտրոնի կողմից առանց իրավական հիմքի չեն վերադարձվել ՊՈԱԿ-ին և միաժամանակ չեն գտնվել Փորձագիտական կենտրոնում:

ՊՊԾ-ն հայտնում է, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրներըՀոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ ՌուբինյանԱչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարանԻսպանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մոտ 20 մարդ է ձերբակալվելԹրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում«Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ ԿարապետյանՄիրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս թողնելու իրավական հիմքեր չկանFigaro. Ֆրանսիան պլանավորում է արգելափակել սոցիալական ցանցերը անկարգությունների կոչերի ֆոնին Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակըԻսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելԹրամփը ցանկանում է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումReuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ«Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել էԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվելՆիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ«Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձըՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 27Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության կասկածանքով«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակին մեղադրանք է ներկայացվել անչափահաս սանին ծեծի ենթարկելու համարՏիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասինԼոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՀոկտեմբերի 27․ ողբերգություն, որը չսպիացող վերք թողեց Հայաստանի պատմության մեջՀայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել էԱրտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
Ամենադիտված