Հայտնի է՝ ով է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը
Սպորտ
Transfermarkt-ը թարմացրել է խաղացողների շուկայական արժեքները Կատարում անցկացված 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ խաղացողը նոր վարկանիշում։ 24-ամյա հարձակվողի շուկայական արժեքը 160 միլիոն եվրոյից հասել է 180 միլիոն եվրոյի։
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 23-ը մոլորակի ամենաթանկ խաղացողի կարգավիճակում էր (170 մլն եվրո)։
Լավագույն 3-ը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի