Կադիրովի որդին MMA-ում իր դեբյուտային մենամարտում հաղթելուց հետո ասել է, որ ոչինչ չի հիշում
ԱյլՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Էլի Կադիրովը, մեկնաբանել է Իսլամ Աքբարովի դեմ տարած հաղթանակը ACA 150 մրցաշարում, որը տեղի է ունենում Մոսկվայում։
«Ամեն ինչ հիանալի անցավ, շատ ուրախ եմ, հիանալի ուսումնամարզական ճամբար է: Պատրաստվել եմ Դուբայում՝ եղբայրներիս հետ, շնորհակալություն բոլորին։ Անկեղծ ասած, ոչինչ չեմ հիշում, բայց առաջին նոկդաունից հետո մտածեցի, որ մենամարտը կավարտվի առաջին ռաունդում։ Ես շատ լիցքավորված էի»,- մենամարտից հետո ասել է Կադիրովը։
Պայքարն ավարտվել է առաջին ռաունդի երրորդ րոպեին։ Երկու մարտիկների համար էլ այս մենամարտը պրոֆեսիոնալ մակարդակի դեբյուտն էր խառը մենամարտերում (MMA):