Վրացիները վախենում են մեկից, ումից Հայաստանը շուտով կդադարի վախենալ․ Արեստովիչ
ԱշխարհՈւկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին «կամաց-կամաց մահանում է»։
«Եթե բանտում մահանա, բոլորը կասեն, որ սպանել են։ Սա կդառնա ներքաղաքական պայքարի ամենակարևոր գործոնը՝ ընդհուպ սադրանքներ, անկարգություններ, հեղափոխություններ և այլն»,- կարծում է Արեստովիչը։
Ուկրաինացի քաղաքական գործիչը համոզված է, որ վրացական իշխանությունները, չթողնելով Սաակաշվիլիին բուժման մեկնել արտերկիր, վախենում են Մոսկվայից։
«Հարց է առաջանում՝ ումի՞ց են այդքան վախենում։ Պատասխանը շատ պարզ է՝ նրանից, ումից Հայաստանը շուտով կդադարի վախենալ (կամ արդեն դադարել է վախենալ)»,- ասել է նա։
Արեստովիչը հայտարարել է, որ Վրաստանն այժմ «բացարձակ ռուսամետ կուրս» է վարում։