Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել 

Թույլ մի տվեք՝ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները՝ ֆրանսիական պարբերականներին

Արցախ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապի միջոցով հարցազրույցներ է տվել ֆրանսիական Marianne եւ  La Vie  հեղինակավոր պարբերականներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք պետական նախարարի աշխատակազմից։

Marianne պարբերականին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու Արցախի 120 000 հայերի կյանքն իրենց նախնիների հողում։ Արցախի պետնախարարը հիշեցրել է այն սադրանքների մասին, որոնք նախորդել են Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակմանը: Մասնավորապես, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանը, նպատակ հետապնդելով հայաթափել Արցախը, շատ ագրեսիվ վարք է դրսեւորում, ինչն արտահայտվում է շարունակվող ռազմական սադրանքներով, պարբերաբար գազի մատակարարման արգելափակմամբ եւ այլն: Արցախի պետնախարարն ընդգծել է, որ չնայած այդ սադրանքներին՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում անցկացված զանգվածային ցույցով արցախահայերն արտահայտեցին իրենց վճռականությունը՝ մնալու իրենց նախնիների հողում, ինչը ցնցում առաջացրեց Բաքվում:

Խոսելով ադրբեջանական կողմի առաջ քաշած կեղծ բնապահպանական պահանջների մասին՝  Ռուբեն Վարդանյանն ասել է, որ եթե բնապահպանությունն իսկապես մտահոգում է Բաքվին, ապա Արցախը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կողմից պատվիրակված շրջակա միջավայրի փորձագետների միջազգային հանձնաժողովին, որը կկարողանա զննություն իրականացնել:

Պատասխանելով իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակների մասին հարցին՝ Արցախի պետնախարարը նշել է, որ միայն միջազգային ճնշումը կարող է մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին եւ պարտադրել մարդասիրական օդային միջանցքի կազմակերպում՝ սննդի եւ դեղորայքի  կարիքները բավարարելու համար. «Խնդիրն այն է, որ մենք բոլոր կողմերից շրջապատված ենք Ադրբեջանի կողմից, որը միշտ պատրվակ կգտնի՝ արգելափակելու ճանապարհը  եւ խանգարելու մեզ ապրել: Ստեփանակերտի օդանավակայանը հիմա չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով, բայց ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Եվ մենք հույս ունենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կկարողանան համաձայնության գալ եւ ճնշում գործադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի վրա»:

Ռուբեն  Վարդանյանն ընդգծել  է, որ «աշխարհը պետք է իմանա, որ արցախցիները շատ ուժեղ են եւ համախմբված, բայց նրանք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն մարդկության համար մղվող այս պայքարում»:

Ֆրանսիական հեղինակավոր La Vie պարբերականը հրապարակելով Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ նախաբանում նշել է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղը  Հայաստանին  կապող միակ ճանապարհը շրջափակվել է բնապահպան ակտիվիստների կերպարի տակ քողարկված ադրբեջանցի զինվորականների կողմից՝ առաջացնելով աննախադեպ հումանիտար աղետ»։

Պատասխանելով  իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին հարցին, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ականատեսն ենք երկակի ստանդարտների վառ օրինակի։ «Մենք հարձակման ենք ենթարկվում ավտորիտար, ոչ ժողովրդավարական ռեժիմի կողմից, որն իր երկրում չի հարգում մարդու իրավունքները, որը լռեցնում է մամուլի ձայնը, որը համաշխարհային մասշտաբով ներգրավված է փողերի լվացման եւ կոռուպցիայի մեջ… Բայց այդ ռեժիմը ոչ մի պատժամիջոցների չի ենթարկվել, իսկ միջազգային լրատվամիջոցներն ու միջազգային հանրությունը  հիմնականում լռություն են պահպանում։ Այս անտարբերությունը սարսափեցնում է մեզ»։

Դիտարկմանը, թե  արդյոք հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Մեր երկու ժողովուրդների միջեւ շատ բռնություն եւ մահեր են եղել, իսկ ադրբեջանական դպրոցներում տարիներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն են սովորեցնում… Դեպի խաղաղություն տանող ճանապարհը գտնելը քայլ առ քայլ, երկար գործընթաց է լինելու»։

Պարբերականի միջոցով իր ուղերձը փոխանցելով Ֆրանսիային՝ Արցախի պետնախարարը նշել է, որ  Ֆրանսիան եղբայրական վերաբերմունք է ցուցաբերել հայերի նկատմամբ ցեղասպանությունից հետո։ «Ես պարզապես կցանկանայի ասել ֆրանսիացիներին. թույլ մի՛ տվեք, որ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ: Մի՛ բավարարվեք մեզ հետագայում օգնության ձեռք մեկնելով, կանխե՛ք այն, ինչ կարող է պատահել: Միշտ ավելի լավ է խուսափել աղետներից, քան ստիպված լինել կառավարել դրանք...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին
Ամենադիտված