Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ «Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվել Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ «Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձը Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 27 Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության կասկածանքով 

Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը ստանա մշտական կարգավիճակ

Արտաքին Քաղաքական

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է Անն-Լորանս Պետելը այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն ունի Լեռնային Ղարաբաղում:

«Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը. դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող այդ միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Ֆրանսիան անմիջապես հանդես է եկել տեղաշարժի սահմանափակումների անհապաղ և անվերապահորեն վերացման կոչով և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ՝ երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիությունը, ոչ էլ ՄԱԿ-ը ներկա չեն այնտեղ։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը ՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ ՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ներառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այս հանդիպմանը հաջորդել է, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ տվել է նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ մուտքի հասանելիության մասին»,- նամակում նշել է Քեթրին Կոլոնան:

Քեթրին Կոլոնան ասել է, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է իր եվրոպական և ամերիկյան գործընկերների, ինչպես նաև բոլոր կողմերի հետ շուտափույթ կարգավորման հասնելու համար։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հայաստանում ստանա մշտական կարգավիճակ: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ այս առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը և վստահության ամրապնդման կարևոր միջոց է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելու համար։

«Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում գործարկվել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի հենց Եվրամիության 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը: Հավատարիմ լինելով իր արժեքներին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան շարունակում է, ինչպես ավելի քան երեք տասնամյակ, անխոնջ աշխատել հանուն Կովկասում արդար և հարատև խաղաղության: Խաղաղություն, որից առաջին հերթին հայ ժողովուրդը կշահի»,- եզրափակել է Կոլոնան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Figaro. Ֆրանսիան պլանավորում է արգելափակել սոցիալական ցանցերը անկարգությունների կոչերի ֆոնին Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակըԻսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելԹրամփը ցանկանում է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումReuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ«Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել էԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվելՆիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ«Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձըՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 27Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության կասկածանքով«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակին մեղադրանք է ներկայացվել անչափահաս սանին ծեծի ենթարկելու համարՏիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասինԼոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՀոկտեմբերի 27․ ողբերգություն, որը չսպիացող վերք թողեց Հայաստանի պատմության մեջՀայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել էԱրտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Ամենադիտված