Էրդողանը հույս է հայտնել, որ եկող տարում թուրք-ադրբեջանական գործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ 2023 թ. թուրք-ադրբեջանական գործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի, գլխավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային համատեղ նախագծերի իրականացման հարցում:
Թուրքիայի նախագահը պնդել է, թե թուրք-ադրբեջանական միությունը և երկու ժողովուրդների վաղեմի եղբայրությունը նպաստում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։