Հենրի Քավիլը զրկվել է «The Witcher» սերիալում իր դերից՝ կանանց նկատմամբ «թունավոր» վերաբերմունքի պատճառով
ԱյլThe Witcher հեռուստասերիալում Գերալթի գլխավոր դերակատար Հենրի Քավիլը կարող է դուրս մնալ նախագծի նոր եթերաշրջանի նկարահանումներից՝ հակառակ սեռի նկատմամբ իր «թունավոր» վերաբերմունքի պատճառով։ Այս մասին հայտնում է MSN-ը՝ հղում անելով Deuxmoi փոդքաստին։
Աղբյուրը պատմել է Deuxmoi-ին, որ սերիալի երկրորդ և երրորդ սեզոնների նկարահանումների ժամանակ «ինչ-որ բան է փոխվել», և նկարահանման հրապարակում գտնվող կանանց համար «իրոք անհնար» է դարձել Քավիլի հետ աշխատելը։ Սա, ըստ ինսայդերի, միշտ էլ մեծ խնդիր է, և այս դեպքում ավելի է սրվել այն փաստով, որ նախագծի շոուռաները նույնպես կին է։
Աղբյուրը նաև նշել է, որ Քավիլը փորձել է կտրուկ փոփոխություններ մտցնել նախագծում՝ առանց շոուռաների իմացության: