Ուկրաինայում ճգնաժամը կշարունակվի 2023 թվականին՝ Արևմուտքի կողմից Կիևի աջակցության պատճառով․ Աքար
ԱշխարհԹուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կշարունակվի 2023 թվականին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Կիևի աջակցության պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի, Եվրոպայի և Արևմուտքի աջակցությունը շարունակվում է։ Ըստ այդմ, [ուկրաինացի զինվորականները] վերապատրաստվում են, [նրանց] ծրագրերը [մնում են ուժի մեջ] և [հատկացվում է] գումար՝ ներառված [իրենց] բյուջեներում։ Մյուս կողմից՝ հայտարարություններ կան Ռուսաստանից։ Եթե այս ամենը համատեղեք, ապա սխալ չի լինի ասել, որ այս պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի 2023 թվականին»,- ասել է Աքարը։
Նա նաև նշել է, որ հակամարտությունը կշարունակվի նույնիսկ չնայած Ուկրաինայում խաղաղություն հաստատելու «մեր բոլոր բարի մտադրություններին և ցանկություններին»։