Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 26-ին կբացվի. մանրամասներ
Հասարակություն«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց է, որ ռուս խաղաղապահները հավաստիացրել են՝ դեկտեմբերի 26-ին բացվելու է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:
«Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնել է զրուցակիցը։
Տ. Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնության մասնակիցները հիմք են ընդունել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի խոսքը և հետամուտ կլինեն հետագա զարգացումներին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի հարյուրավոր քաղաքացիներ նախ հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա քայլերթով գնացել են Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը: