Մահացել է «Кривое зеркало»-յի հումորիստ Ալեքսանդր Պոնոմարենկոն
ԺամանցԿյանքի 56-րդ տարում մահացել է կատակերգու Ալեքսանդր Պոնոմարենկոն։ Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։
«Кривое зеркало»-յի մշտական անդամ Ալեքսանդր Մորոզովը «Газета.Ru»-ին պատմել է, որ Ալեքսանդր Պոնոմարենկոն պրոֆեսիոնալ էր։
«Նա պրոֆեսիոնալ էր։ Իր էությամբ միշտ շատ ստեղծագործ անձնավորություն է եղել։ Կան մարդիկ, որոնք պարզապես աշխատում են, կան մարդիկ, որոնք ստեղծագործում են: Նա պարզապես մեկն էր նրանցից, ով միշտ ինչ-որ բան է հորինել, ստեղծել»,- հավելել է հումորիստը։
Նա նշել է, որ Ալեքսանդր Պոնոմարենկոն «բարի էր, լավ ընկեր, գործընկեր, եղբայր, ոչ կոնֆլիկտային մարդ էր»։
Նոյեմբերի վերջին Ալեքսանդր Պոնոմարենկոն «Малахов» ծրագրի ընթացքում կիսվել է քաղցկեղի դեմ պայքարի մանրամասներով։ Արտիստը ստուդիայում ներկա չէր եղել, նա մնացել էր Դոնի Ռոստովում, որտեղ բուժում էր ստացել։