ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել
ԱշխարհԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է մահացել եղանակային վատ պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով CNN-ին։
Ջերմաստիճանի կտրուկ անկումը, ձյան տեղումները, ուժեղ քամին, մերկասառույցը բազմաթիվ ավտովթարների, թռիչքների հետաձգման պատճառ են դարձել։
Եղանակային վատ պայմանների պատճառով 4 մարդ է մահացել Օհայոյում, 3-ը՝ Կանզասում և Կենտուկիում, 1 մարդ Վիսկոնսինում։
Նյու Յորքում 2 մարդ է մահացել այն բանից հետո, երբ բժիշկները չեն կարողացել ժամանակին տեղ հասնել մերկասառույցի պատճառով։