Պարզվել է, որ Կատարը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի գլխավոր շահառուներից մեկն է
ԱշխարհՈւկրաինայի իրադարձությունների ֆոնին էներգակիրների գների աճից ամենից շատ օգուտը ստացել է Կատարը՝ հաշվի առնելով երկրի չափերը։ Նրա առեւտրային հաշվեկշռի պրոֆիցիտն աճել է այս տարվա 9 ամիսների ընթացքում մինչեւ 65 միլիարդ դոլար, արտահանումը կազմել է 115 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը՝ 50 միլիարդ դոլար։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Կատարն ավելացրել է հումքի փոխարինման արտահանումը Եվրոպա։ Եթե 2021 թվականին Եվրոպա էր հասնում Կատարի արտահանման 13 տոկոսը, ապա 2022 թվականին՝ արդեն 29 տոկոսը։