Գերմանիայի եպիսկոպոսների համաժողովի ղեկավարը պահանջում է դատապարտել Ադրբեջանին
ԱշխարհԿաթոլիկ եեկեղեցու Աուգսբուրգի եպիսկոպոս Բերտրամ Մայերը, որը ղեկավարում է Համաշխարհային եկեղեցու Գերմանիայի եպիսկոպոսական համաժողովը, պահանջել է դատապարտել Ադրբեջանին Գերմանիայի և Եվրամիության կողմից՝ նշելով. «Լեռնային Ղարաբաղի տարածքը փակելով՝ Ադրբեջանն ավելի է բորբոքում հակամարտությունը»:
«Հզոր դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ շրջափակումն արագ ավարտին հասցնելու համար»,- ընդգծել է հոգևորականը՝ հավելելով, որ Եվրամիությունը պետք է «քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար»։
Կաթոլիկ լրատվական գործակալությունը նշում է նաև, որ Ադրբեջանին դատապարտելու անհրաժեշտությանն ավելի վաղ անդրադարձել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը: