Կարմիր խաչը Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել
Արցախ
Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել», - ասել է Ամատունին։
Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է դեղերին, մանկական սննդին եւ այլ մթերքին, որը փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)