Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասին Լոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ Հոկտեմբերի 27․ ողբերգություն, որը չսպիացող վերք թողեց Հայաստանի պատմության մեջ Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» «Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը 

Գեղարքունիքի մարզպետը Սոթքում և Կութում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հրետակոծությունից տուժած կառույցների վերականգնման աշխատանքներին

Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս համայնքի Սոթք եւ Կութ բնակավայրեր` 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի ընթացքում հրետակոծված բնակարանների եւ շենք-շինությունների վերականգնման աշխատանքները դիտարկելու նպատակով, այցի ընթացքում Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանը, Կութ բնակավայրի ղեկավար Գրիգորի Ավագյանը։

Մարզպետն անձամբ այցելեց վերականգնված կամ վերանորոգման ընթացքի մեջ գտնվող բնակարաններ, զրուցեց բնակիչների եւ շինարարների, «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցչի հետ, տեղում դիտարկեց բնակարանների, շենք-շինությունների վերականգնման ընթացքը, քննարկեց ի հայտ եկած խնդիրները։

Մարզպետը տեղեկացրեց Սոթքի եւ Կութի վարչական ղեկավարներին եւ բնակիչներին, որ ՀՀ Կառավարության կողմից արդեն հատկացվել է եւս 20 միլիոն դրամ` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում իրականացվող վերականգնման աշխատանքների նպատակով։

«Շնորհակալ ենք բոլոր այն կառույցներից, որոնք մեզ ամեն կերպ սատարեցին, հուսադրեցին ու քաջալերեցին, նաեւ բավարար միջոցներ հատկացրին` մեր քանդված բնակարանները վերականգնելու նպատակով։ Եվ մենք մեզ ոգեւորված, երջանիկ ենք զգում, որ նորից վերադարձել ենք մեր տները եւ զբաղվում ենք առօրյա աշխատանքով եւ հոգսերով։ Մեր բնակարանները դարձել են ավելի նորոգ ու բարեկարգ, մենք ամրացած ենք մեր հողի վրա եւ որեւէ այլ տեղ բնակվելու վայր փնտրելու մտադրություն չունենք»,-ասացին Սոթք գյուղի բնակիչներ Գրետա Մելքումյանը եւ Մարիետա Աթայանը։

Այցի ավարտին Կարեն Սարգսյանը խոսեց դիտարկումից ստացած տպավորությունների եւ հետագա անելիքների մասին։

 «Դեկտեմբերի 23-ի դրությամբ վերականգնման աշխատանքները հիմնովին ավարտված են 55 բնակարանում,  63 բնակարանում՝ ընթացքի մեջ են։ Այսքանը հաջողվել է իրականացնել ՀՀ Կառավարության կողմից հատկացված 50 միլիոն դրամի հաշվին, վերջին երեք ամիսների ընթացքում։ Վերականգնման մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել նաեւ «Տաշիր» հիմնադրամի տրամադրած միջոցներով։ Կարելի է ասել, որ տարեմուտից մեկ շաբաթ առաջ արդեն բնակարանների վերականգնման գործընթացն ավարտվել է շուրջ 90 տոկոսով։ Կառավարության կողմից հատկացված 50 միլիոն դրամն ամբողջությամբ իրացվել է, իսկ նոր հատկացված 20 միլիոն դրամը կծախսվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Վերականգնվել կամ հիմնանորոգվել են բնակարանների տանիքները, պատերը, պատշգամբները, հատակները, տեղադրվել են նոր դռներ եւ լուսամուտներ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից 35 ընտանիքի հատկացվել են արեւային ջրատաքացուցիչներ։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի միջոցներով նոր պատուհաններ եւ դուռ է տեղադրվել Կութի վարչական շենքում եւ բուժկետում, որոնք եւս տուժել էին հրետակոծությունից։ Մեզ հաջողվեց սահմանել վերահսկողության եւ կազմակերպչական այնպիսի մեխանիզմներ, որ հատկացված պետական միջոցները բացառապես ծախսվեն հասցեական, արդյունավետ եւ նպատակային։ Հիմնականում գոհ եմ իրականացված աշխատանքից, աշխատանքների ներկա ընթացքից։ Շատ ուրախացնող է, որ բնակիչների շուրջ 90 տոկոսը վերադարձել են իրենց տները եւ անցել բնականոն կյանքի։ Անելու ենք հնարավորը, որ մնացած ընտանիքները եւս վերադառնան իրենց տներ։ Հրետակոծությունից հիմնովին ավերված 4 բնակարանները, որոնք ենթակա չեն վերականգնման, կկառուցվեն հիմքից»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասինԼոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՀոկտեմբերի 27․ ողբերգություն, որը չսպիացող վերք թողեց Հայաստանի պատմության մեջՀայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել էԱրտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ամենադիտված