Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 37 դեպք
ՀասարակությունՀայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 1023 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 դեպք:
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:
Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը 46-ն է: Ներկայում բուժում է ստանում 232 քաղաքացի:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 242 հազար 901 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 976 դեպք:
Առողջացածների թիվը կազմում է 435 հազար 162, մահացել է 8 հազար 716 քաղաքացի: