«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը
Հասարակություն
«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանից, մանրամասնելով, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero, կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն