Փերիս Հիլթոնը ամուսնու՝ Քարթեր Ռեումի հետ Սուրբ Ծնունդը նշել է զբոսանավի վրա
ԼուսանկարներՓերիս Հիլթոնն ու նրա ամուսինը՝ Քարթեր Ռեումը, Սուրբ Ծնունդը նշել են Բահամյան կղզիներում՝ շքեղ զբոսանավում: Այդ մասին գրում է Daily Mail-ը։
41-ամյա գործարար, երգչուհի Փերիս Հիլթոնը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել տոնակատարությունից և գրել. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ դրախտից։ Կյանքը գեղեցիկ է»։ Հիլթոնը և Ռեումը հագել են տոնական կարմիր-կանաչ զգեստներ՝ «Ho, ho, ho» գրությամբ:
Մեկնաբանություններում ավելի քան 600 մարդ շնորհավորել է աստղի Սուրբ Ծնունդը:
2022 թվականի նոյեմբերին Փերիս Հիլթոնը և Քարթեր Ռեումը նշեցին իրենց ամուսնության առաջին տարեդարձը։ Դրանից հետո նա հարցազրույց է տվել People ամսագրին, որտեղ պատմել է, որ ամուսնու հետ պատրաստվում են արհեստական բեղմնավորման պրոցեդուրաներին։