Հարավային Կորեայում գրանցվել է «ուղեղ ուտող» մակաբույծով վարակման առաջին դեպքը
ԱյլՀարավային Կորեայում գրանցվել է մարդու ուղեղ թափանցող Negleria Fowler տեսակի ամեոբայով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է The Korea Herald-ը՝ հղում անելով Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությանը (KDCA):
«KDCA-ն առաջին անգամ հաստատել է Negleria Fowler վարակը ուղեղային մենինգիտով մահացած [հիվանդի] մոտ», - ասվում է հայտարարության մեջ:
Գործակալության տվյալներով՝ հիվանդը Թաիլանդում մնացել է չորս ամիս՝ մինչ Հարավային Կորեա վերադառնալը։ Անհանգստության ախտանիշների (գլխացավեր, ջերմություն, փսխում, խոսքի ֆունկցիայի խանգարում և այլն) ի հայտ գալուց 11 օր անց նա մահացել է։
Հրապարակման մեջ նշվում է, որ առողջապահական մարմինները լրացուցիչ հետազոտություններից հետո հաստատել են նրա մեջ Negleria Fowler ամեոբայի առկայությունը։
Ըստ KDCA-ի, վարակի հիմնական միջոցը վարակված ջրի հետ շփումն է, որն օրգանիզմ է մտնում բերանի կամ քթի միջոցով և շարժվում դեպի մարդու ուղեղ: Միկրոօրգանիզմը կարող է առաջացնել ուղեղի մահացու վարակ: