Լուկաշենկոն ասել է, թե ինչպես է լինելու 2023թ
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Բորիս Ելցինի նախագահական գրադարանում։ Այս մասին հայտնում է բելառուսական «BelTA» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես Լուկաշենկոն պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին է լինելու 2023 թվականը։
«Ամենաերջանիկ, ամենահաջողակ։ Մի անհանգստացեք, լավ կլինի»,- ասել է Բելառուսի նախագահը։