Հնդկաստանում մահացած են գտել ռուս պատգամավոր Պավել Անտոնովին
ԱյլՀնդկաստանում մահացած են գտել «Եդինայա Ռոսիայի» ռուս պատգամավոր Պավել Անտոնովին՝ հյուրանոցի պատուհանների տակ ընկած վիճակում։ Հաղորդվում է, որ Անտոնովն այդ հյուրանոցում նշում էր իր 65-ամյակը, հայտնում է NDTV-ն։
Ոստիկանությունը հայտնել է, որ պատգամավորը մահացել է Odisha հյուրանոցի երրորդ հարկից ընկնելուց հետո: Ավագ սպայի խոսքով՝ Անտոնովը «ընկճված էր ընկերոջ՝ Վլադիմիր Բայդենովի մահվան պատճառով, ով մահացել էր նույն հյուրանոցում հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին։
Անտոնովը Forbes-ի վարկածով ամենահարուստ պետական ծառայողն էր 2019թ.։ Անտոնովի մահից մի քանի օր առաջ նույն հյուրանոցում մահացել էր պատգամավորի ընկերը։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կապ չի տեսնում երկու մահվան դեպքերի մեջ։