Ինդոնեզացի կինը բեմադրել է իր մահը՝ պարտքը չվճարելու համար
ԱյլԻնդոնեզիայի բնակչուհին բեմադրել է սեփական մահը՝ պարտքը չվճարելու համար, գրում է Mothership-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ կինը 270 դոլար պարտք է ունեցել։ Այն բանից հետո, երբ նա չի կարողացել ժամանակին մարել պարտքը, ինդոնեզուհին կեղծել է իր մահը: Բացի այդ, նա մի քանի լուսանկար է արել դագաղում պառկած՝ իբր սեփական թաղումից առաջ։
Մայան, ով պարտք էր տվել կնոջը, խոստովանել է, որ նրա «մահվան» լուրը սարսափելի էր։ Սակայն երբ իմացավ, թե որտեղ է թաղվելու կինը, իր մոտ կասկածներ առաջացավ․ գերեզմանոցը շատ հեռու է ինդոնեզուհու տան հասցեից։
Հետաքրքրվելով՝ նա ավելի մոտիկից զննեց «հանգուցյալի» լուսանկարները և հասկացավ, որ իրեն խաբում են։ Բացի այդ, ավելի ուշ կնոջ երեխան հաստատել է, որ մայրը բեմադրել էր իր մահը։ Դրանից հետո Մայան փորձել է կապ հաստատել պարտապանի հետ, սակայն նա այլևս չի պատասխանում զանգերին։