Պելեն մահամերձ վիճակում է, նա հրաժեշտ է տալիս ընտանիքին ու ընկերներին․ աղբյուր
Սպորտ
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին և մտերիմներին, սոցցանցում հայտնել է բրիտանացի գործարար Ֆրենկ Խալիդը, ով կոմերցիոն և կազմակերպչական ծառայություններ է մատուցում էլիտար մարզիկներին։
Նրա խոսքով՝ աշխարհի եռակի չեմպիոնը պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։
Պելեն հոսպիտալացվել էր նոյեմբերի վերջին՝ այտուցի և սրտի անբավարարության պատճառով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրազիլիայի նախկին հարձակվողը տեղափոխվել է պալիատիվ խնամքի բաժանմունք, քանի որ նրա մարմինն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային՝ աղիների քաղցկեղի դեմ պայքարում։ Ֆուտբոլիստի դուստրերը, սակայն, այնուհետև հերքեցին այս լուրերը՝ ասելով, որ իրենց հոր հոսպիտալացման պատճառը կորոնավիրուսն է։
Պելեն մի քանի անգամ սոցցանցերում հաղորդագրություններ է հրապարակել Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, որոնցում, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության և բարի մաղթանքների համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում