«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ» Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով 

Չեղարկել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին օրինագիծը․ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Հասարակություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թ. դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունված 2 օրինագծերը, որոնք ուղղված են 2022 թ. հունվարի 1-ից երկրում ֆիզիական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը (այսուհետ՝ Համակարգ):

Օրինագիծը ամբողջությամբ ընդունվել է 67 կողմ, 33 դեմ և առանց ձեռնպահ ձայների, ՀՀ կառավարության կողմից հրատապ ռեժիմով ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց:

Գնահատելով ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը՝ միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ, չնայած նման բարեփոխումների հակակոռուպցիոն հենքին, ներկայիս աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Համակարգի ներդրումը անժամանակ է և հղի է լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներով:

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ այդ որոշման հրատապ ընդունմամբ հերթական անգամ ՀՀ քաղաքական իշխանությունները ականջալուր չեղան քաղաքացիական հասարակության և մասնագիտական կազմակերպությունների կարծիքներին  /տես հղումն այստեղ/, ինչը խոսում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցողական համագործակցության վերաբերյալ ՀՀ կառավարության միջազգային հանձնառությունների ոչ պատշաճ կատարման մասին:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման հիմնական քողարկված նպատակն է լրացուցիչ արտոնություններ ընձեռել բարձր եկամուտներ ստացող, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, ովքեր, ելնելով իրենց սոցիալական ու գույքային դիրքերից, հնարավորություն կունենան ակտիվորեն օգտվելու սոցիալական կրեդիտների համակարգից՝ դրանով իսկ հերթական անգամ չկատարելով իրենց հարկային պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Միաժամանակ Համակարգի ներդրման հետ մեկտեղ հնարավորություն կստեղծվի սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիներից լրացուցիչ հարկեր գանձել՝ նրանց ուղարկվող տրանսֆերների հաշվին:

Ներկա օրենսդրության և այն ձևավորող գաղափարախոսության պայմաններում Համակարգի ներդրումը չի օգնի հաղթահարել այն տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց առերեսվում է Հայաստանի Հանրապետությունը:

Դրանով ՀՀ քաղաքական իշխանությունները ավելի են խորացնելու սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը, ինչը նոր մարտահրավերներ կստեղծի բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգության համար:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրումը չի կարելի սկսել, քանի դեռ երկրում.

1. չի դադարեցվել եկամտահարկի համահարթ ռեժիմի համակարգը և անցում չի կատարվել եկամտահարկի հնգաստիճանային պրոգրեսիվ հարկահանության ռեժիմի,
2. անցում չի կատարվել մյուս հարկատեսակների և պարտադիր վճարների իրապես արդար պրոգրեսիվ սանդղակներով հարկահանության ռեժիմի,
3. չեն վերացվել եկամտահարկի հետվերադարձի խտրական ու անհավասար իրավակարգավորումները,
4. չեն մշակվել սոցիալական կրեդիտների ինստիտուտի իրավական հիմքերը,
5. չի ապահովվել էլեկտրոնային կառավարման հարթակների համատեղելիությունը,
6. չեն մշակվել Համակարգի ներդրման մյուս գործիքները,
7. չեն գնահատվել Համակարգի ներդրման ծախսարդյունավետությունը և օգտակարությունը,
8. չեն գնահատվել ՀՀ քաղաքացիների սպասվող արձագանքը և կարողությունները:

Միաժամանակ գտնում ենք, որ Համակարգի ներդրումը չի կարելի սկսել երկրում իրականացվող այնպիսի բարեփոխումներին համընթաց, ինչպիսիք են առողջության համապարփակ ապահովագրությունը, նույնականացման քարտերի տրամադրման կարգի բարեփոխումները:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման արդյունքում.
1. լուրջ խոչընդոտներ կառաջանան երկրում ներդրումների իրականացման և տնտեսության հետագա զարգացման ուղղությամբ,
2. կխթանվի ստվերային տնտեսության զարգացումը՝ ավելի հաճախակի դարձնելով աշխատատողներին չգրանցնելու, եկամուտների՝ դեպի ստվեր անցման արատավոր գործելակերպերը,
3. այս փուլում առաջարկվող Համակարգի ներդրման միջոցով   եկամուտներ բացահայտելու և պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու փորձերը  էական արդյունքներ չեն տա,
4. ի սկզբանե կարատավորվի Համակարգի հեղինակությունը և լուրջ խնդիրներ կառաջանան դրա՝ հետագայում հիմնական նպատակների իրականացման ուղղությամբ:

Ելնելով վերոհիշյալից կոչ ենք անում ՀՀ նախագահին.
1. չստորագրել Համակարգի ներդրմանն ուղղված օրենքները,
2. վիճարկել այդ օրինագծերի սահմանադրականությունը ՀՀ սահմանադրական դատարանում,
3. դրանք հետ ուղարկել ՀՀ ազգային ժողով.

- ՀՀ մասնագիտական կազմակերպությունների ու շահագրգիռ քաղաքացիական կազմակերպությունների հետ մանրամասն քննարկումներ անցկացնելու նպատակով,
- Համակարգի ներդրման անհրաժեշտ գործիքների մշակումը ամբողջացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել էԱրտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱ
Ամենադիտված