Վրաստանը եվրաինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումների առումով առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից․ Ղարիբաշվիլի
ՎրաստանՎրաստանը եվրաինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումների առումով առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից, կարծում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է «Նովոստի Գրուզիան»։ Նրա խոսքով՝ Թբիլիսիին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ չեն տվել քաղաքական պատճառներով։
«Մենք բարեփոխումների առումով երկու-երեք անգամ առաջ ենք Ուկրաինայի և Մոլդովայի համեմատ, և դա քաղաքական որոշում էր։ Բացեիբաց ասվում էր, որ Ուկրաինան ստացել է թեկնածուի կարգավիճակ, քանի որ երկիրը գտնվում է կոնֆլիկտային վիճակում, իսկ Մոլդովան՝ դրա եզրին»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, Թբիլիսին ըմբռնումով է վերաբերվում Բրյուսելի այս որոշմանը։ Նա նաեւ ընդգծել է, որ երկիրը ԵՄ-ից ստացել է 12 հանձնարարական եւ պատրաստ է դրանք կյանքի կոչել հստակ ճանապարհային քարտեզով։