Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
ՎրաստանԱյսօր՝ տեղական ժամանակով ժամը 13:51-ին, Վրաստանում երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Ըստ աղբյուրի՝ 3,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքի մոտ՝ 10 կիլոմետր խորության վրա։ Մոտակա բնակավայրը Բաջիխևի գյուղն է։
Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։