Թուրքիան կփակի 30 կիլոմետրանոց ճեղքը Սիրիայի հետ սահմանին․ Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կփակի 30 կիլոմետրանոց ճեղքը Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նման միջոց է պահանջվում, որպեսզի պաշտպանվենք ահաբեկչության սպառնալիքից, որը գալիս է Սիրիայի տարածքից»,- ասել է նա։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկիրը ռուսական կողմի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսում օդային տարածքը բացելու հնարավորությունը՝ քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիան ծրագրում է շուտով ցամաքային գործողություն սկսել։
Աքարը նշել է, որ այս գործողության հետ կապված բոլոր խնդիրները քննարկվում են Ռուսաստանի Դաշնության հետ։