Ադրբեջանի հատուկ ծառայությունները բնակիչներին տարհանելու կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ-ի կոչը
Արցախ
Արցախի Հանրապետության ԱԱԾ–ն իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով արցախցիների ֆեյսբուքյան էջերը, բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմել Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)