Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս Առաքյալների հիշատակության օրը

Հասարակություն

Այսօր՝ այս տարի դեկտեմբերի 27-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Պետրոս Եւ Սուրբ Պողոս Առաքյալների հիշատակության օրը։ Նրանք քրիստոնեության տարածման մեջ ունեին ամենակարևոր դերակատարումը, այդ պատճառով էլ երկու սրբերը առանձնացվում և հատուկ են մեծարվում։

Սուրբ Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի տնօրինական խորհուրդների:

Առաքյալներից ամենաշատ պահպանված տեղեկություններն հենց նրա մասին են: Այս առաքյալին առաջին անգամ տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Քրիստոս նրա մասին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն՝ Պետրոս: Երբ Պետրոսը Հիսուսին առաջին անգամ իր նավակում ընդունեց, Նրա հրամանով ուռկանը կրկին անգամ ծովը նետեց և ուռկանը պատռվելու աստիճան ձկներով լցվեց, Պետրոսը անդրադարձավ Նրա գերբնական զորությանը և անկեղծորեն զգալով նրա նկատմամբ իր անարժանությունն՝ ասաց. «Իմ մոտից հեռացի՛ր, Տեր, ես մի անարժան մարդ եմ»: Հիսուսը նրան սրտապնդելով ասաց. «Մի՛ վախեցիր, սրանից հետո երկնքի արքայության համար մարդկանց որսորդ պիտի լինես»:

Պետրոսի մեծության գագաթը իր դավանությունն է, որ Քրիստոս «Մեսիան է և Աստծո Որդին», որի համար Հիսուս երկրորդ անգամ նրան «վեմ» կոչեց: Սակայն, իր փառքի գագաթնակետին, Պետրոսն արձանագրեց իր անկումներից մեկը: Պետրոսն էլ իր ժամանակակիցների նման գրեթե նույն սխալ ըմբռնումն ուներ Մեսիայի մասին: Երբ Հիսուսը հաստատում է, որ հակառակ իր Մեսիա և Աստծո Որդի լինելուն, պիտի չարչարվի և Իր ազգի մեծամեծների կողմից պիտի սպանվի, իր առաջին հաջողությունից քաջալերված, Հիսուսի մի կողմ է տանում և Նրան միայն բարիք ցանկացող բարեկամի անկեղծությամբ սկսում համոզել, որ այդպիսի գաղափարներն Իր մտքից հանի: Քրիստոսը շրջվում է Պետրոսի կողմը և նայելով նրա աչքերի մեջ ասում. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ. 16:16-23): Պետրոսն իր կյանքի նվաստագույն օրն ապրեց Քրիստոսի ձերբակալման գիշերը, երբ երեք անգամ ուրացավ նրան: Ապա խորապես զղջաց և դառնորեն լացեց: Հիսուսը ներեց նրան և վերահաստատեց իր առաքելության մեջ: Հոգեգալուստից անմիջապես հետո նա է, որ հանուն իր ընկերների, բացատրում է այդ հրաշալի երևույթի իմաստը: Պետրոսը տալիս է քրիստոնեական առաջին քարոզը և Քրիստոսի հարության առաջին վկայությունը, այսպիսով շահելով, երեք հազար նորադարձների երախայրիքը: Որոշ ժամանակ անց Հերովդես թագավորի կողմից ձերբակալվեց և բանտարկվեց, բայց Աստվածային միջամտությամբ նույն գիշերն ազատվեց բանտից:

Նոր Կտակարանում հիշատակվում են շատ այլ գործիչներ, որոնց նույնպես տրվում է «առաքյալ» պատվանունը: Նրանցից մեծագույնը Սուրբ Պողոս առաքյալն է: Թեև, Պողոսը Հիսուսին տարեկից է, սակայն ոչ մի նշում չկա Ավետարաններում, որ նա Հիսուսին Նրա կենդանության օրոք տեսած լինի: Պողոսի հրեական անունը Սավուղ է: Պողոսը երեք մշակույթների կրողն էր: Ծնունդով և կրոնով հրեա էր, ուսումով և լեզվով՝ հույն, քաղաքացիությամբ՝ հռոմեացի: Իր ամբողջ հնարավորությունները և կարողությունները ի սպաս դրեց Աստծո արքայության քարոզչությանը: Արդարացիորեն և իրավացիորեն եղավ «Ծառա Հիսուս Քրիստոսի», ինչպես որ սիրում էր կոչել ինքն իրեն՝ նամակներում: Պայքարում էր հրեական ձևապաշտության դեմ՝ բազմիցս ենթարկվելով շարունակական հալածանքների և չարչարանքների: Շուրջ հինգ տարի բանտարկության մեջ է անցկացրել Երուսաղեմում, Կեսարիայում և Հռոմում, հինգ անգամ գանակոծության է ենթարկվել և շարունակ տաժանակիր և հոգնեցուցիչ ճամփորդությունների մեջ եղել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Ամենադիտված