«Ուզում եմ իմանաս, որ ես միշտ քեզ հենարան կլինեմ և ամեն հարցում ուժ կտամ քեզ». Լուսինե Թովմասյանը շնորհավորել է դստեր ծնունդը
Ժամանց«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր հետ լուսանկարներ, որոնց կից գրել է.
«Այսօր իմ Արիանան դարձավ 8 տարեկան։ Ուզում եմ իմանաս, որ ես միշտ քեզ հենարան կլինեմ և ամեն հարցում ուժ կտամ քեզ ։ Կանեմ ամեն բան, որ լինես երջանիկ և որքան հնարավոր է շատ ժպտաս։
Շատ եմ ուզում լինել քո ամենամտերիմ ընկերը և համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։ Շնորհավոր ծնունդդ իմ Արիանա, շատ եմ սիրում քեզ իմ աղջիկ »: