Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը
ՀասարակությունՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։
ՊԵԿ-ից հայտնում են, որ վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը, հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։