Արտակ Դաշյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ
Սպորտ
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը Արտակ Դաշյանի հետ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը ակումբի և ֆուտբոլիստի հետ կնքվել է 1,5 տարվա ժամկետով:
Դաշյանը հանդես է եկել Երևանի «Ուրարտու», Դոնեցկի «Մետալուրգ», Բահրեյնի «Ալ-Մուհարրակ», «Գանձասար-Կապան», Սկոպյեի «Վարդար», Երևանի «Ալաշկերտ» և ղազախական «Ատիրաու» ակումբներում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, «Փյունիկ»-ը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և ունի 34 միավոր: Առաջատարը 47 միավորով «Ուրարտու»-ն է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում