Տոնածառի տակից դուրս սողացող թունավոր օձը վախեցրել է տանտերերին
ԺամանցՀարավային Աֆրիկայից մի ընտանիքի վախեցրել է տոնածառի տակից դուրս սողացող թունավոր օձը, գրում է LADBible-ը։ Նրանք օձերին որսացող մասնագետ են կանչել։
Կանչով եկած Նիկ Էվանսի խոսքով՝ օձը, պարզվել է, սև մամբա է, որը մոլորակի ամենավտանգավոր օձերից է։ Նրա մեկ խայթոցը կարող է սպանել մեծահասակին 20 րոպեում։ Նրա թույնը պարունակում է արագ գործող նեյրոտոքսին, որն անջատում է տուժածի նյարդային համակարգը։
«Ձմեռ պապն ինձ ամանորյա նվեր է թողե, թեև ոչ իմ տանը»,- կատակել է օձ որսացողը:
Էվանսը հավելել է, որ սկզբում օձը տնից դուրս է եղել, սակայն նրան վախեցրել է այգեպանը, ով հնձում էր սիզամարգը։ Դրանից հետո նա սողալով բաց դռնով հայտնվել է տոնածառի տակ՝ այնտեղ ապաստան գտնելով։
Եզրափակելով՝ Նիքն ասել է, որ սա ամենազվարճալի վայրերից մեկն է, որտեղ ինքը օձ է գտել։