Դալայ Լաման «անհանգիստ ժամանակներ» է կանխատեսում
Ժամանց14-րդ Դալայ Լաման կանխատեսում է «անհանգիստ ժամանակներ», որոնք գալիս են աշխարհով մեկ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Save Tibet հիմնադրամի ղեկավար, Դալայ Լամայի ռուսալեզու պաշտոնական կայքի խմբագիր Յուլիա Ժիրոնկինային։
«Նորին Սրբություն Դալայ Լաման խոսեց «անհանգիստ ժամանակների» գալուստի մասին։ Ըստ նրա՝ թեև մարդկությունը նյութական զարգացման առումով երկար ճանապարհ է անցել, «մեր սրտերը դեռ խռովված են կրքերի և ատելության պատճառով, և Բուդդայի ուսմունքները բարության և սիրո, իրերի փոխկապակցված էությունը հասկանալու մասին այսօր ավելի ակտուալ են, քան երբևէ»,- մեջբերում է Ժիրոնկինան։
Մինչ այս ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը 2023 թվականին կանխատեսել էր 10 իրադարձություն՝ դրանք անվանելով «ֆուտուրիստական վարկածներ»։
Իլոն Մասկը Մեդվեդևի կանխատեսումները «էպիկ ու անհեթեթ» էր անվանել։