Ինչ տեղի կունենա, եթե մարտկոց կուլ տաք
ԺամանցԵթե երեխան պատահաբար կուլ տա մարտկոցը, պետք է անհապաղ դիմել բժշկի՝ նրա առողջության համար բացասական հետևանքներից խուսափելու համար։ Այս մասին life.ru-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։
Բժշկի խոսքով՝ մարտկոցը սկսում է օքսիդանալ առաջին երեք ժամում։ Բացի այդ, այն կպչում է կերակրափողին, ինչը խոցային պրոցես է հրահրում։
«Այն բառացիորեն ծակում է կերակրափողի պատերը: Այն կարող է նաև մտնել շնչուղիներ: Միգուցե եթե դուք չափազանց հաջողակ եք, պատվով հաղթահարեք, բայց դա չափազանց հազվադեպ կարող է լինել», - զգուշացրել է Բերեժնայան:
Ինչպես հավելել է բժիշկը, ստամոքսում մարտկոց գտնելն ավելի քիչ վտանգավոր է, քան կերակրափողում։ Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ նման իրերը չի կարելի պահել երեխաների համար մատչելի վայրում։ Բացի այդ, խաղալիքների մարտկոցները պետք է աննկատ հատվածում լինեն, որպեսզի երեխան չկարողանա տեսնել դրանք: