Բաքուն 8 գյուղ է պահանջում Հայաստանից
Աշխարհ«Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին։ Այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և այս գյուղերը պետք է վերադարձվեն»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նա հայտարարել է, որ սահմանազատման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ քննարկումների կարևոր ուղղություն են։
«30 տարի այս երկրների միջև սահմաններ չեն հաստատվել, քանի որ այն ժամանակ ադրբեջանական հողերը գտնվում էին Հայաստանի տնօրինության տակ»,-հայտարարել է Բայրամովը։