Ֆրանսիայում թուրք տղամարդը մկրատով հարվածել է քուրդ վարսավիրին՝ քրդական ազգային երաժշտության պատճառով
ԱշխարհԵրեքշաբթի օրը թուրք տղամարդը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի հյուսիսային Ռուբեյ կոմունայում մկրատով հարվածել է վարսավիրին, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:
«Միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ռուբեյ կոմունայի վարսավիրանոցում հաճախորդի և վարսավիրի միջև: Նրա կոկորդին հարվածել են, սակայն նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում», - գրում են լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ 47-ամյա տղամարդը հարձակվել է վարսավիրի վրա, քանի որ սրահում քրդական ազգային երաժշտություն է հնչել։
Նա ձերբակալվել է «սպանության փորձի» մեղադրանքով։
27-ամյա իրաքցի քուրդ վարսավիրին, որին հարձակվողը մկրատով մի քանի հարված էր հասցրել, վիրահատվել է։