Աղջիկը փորձել է սահմանն անցկացնել ներքնազգեստի մեջ թաքցրած երկու կիլոգրամ ոսկի
ԱյլՀնդկաստանի Կասարագոդ քաղաքի Շահլա անունով 19-ամյա բնակչուհին ապօրինի կերպով ներքնազգեստի մեջ թաքցրած գրեթե երկու կիլոգրամ ոսկի է փեղափոխել հայրենիք։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Շահլան Դուբայից թռել է Հնդկաստան, անցել մաքսակետն ու դուրս եկել օդանավակայանից։ Այդ պահին նրան բռնել են ոստիկանները։ Իրավապահները մի քանի ժամ հարցաքննել են Շահլային, սակայն նա պնդել է, որ ինքը մաքսանենգ չէ։
Ոստիկանները զննել են աղջկա ուղեբեռը, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել։ Այնուհետեւ Շահլան բուժզննում է անցել, որի ընթացքում նրա ներքնազգեստի մեջ հայտնաբերվել է 1,8 կիլոգրամ ոսկի։
Աղջկան ձերբակալել են։ Նրան հարցաքննում են՝ պարզելու, թե էլ ով է ներգրավված հանցագործության մեջ։ Նշվում է, որ Շահլան Դուբայ է թռած եղել վեց օրով։ Նա խաբել է ծնողներին, թե պատրաստվում է հարցազրույցի, սակայն ճանապարհորդության նպատակը թանկարժեք մետաղը տեղափոխելն է եղել։ Ոստիկանությունից հայտնել են, որ առգրավված ոսկին կփոխանցվի դատարան և մանրամասն հաշվետվություն կներկայացվի մաքսատանը՝ հետագա հետաքննության համար։