Երբ է սկսվում Ս. Ծննդյան պահքը
ՀասարակությունՍ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում, հայտնում է Qahan.am-ը։
Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: