89-ամյա դերասանուհի Ջոան Քոլինսը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել
Այլ«Դինաստիա» սերիալից հայտնի դերասանուհի Ջոան Քոլինզը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել։ Նա Instagram-ի բաժանորդների հետ կիսվել է համապատասխան նկարներով:
89-ամյա Ջոան Քոլինզը սոցցանցերում մի քանի լուսանկար է հրապարակել Բևերլի Հիլզից, որտեղ Սուրբ Ծնունդն անցկացրել է իր հինգերորդ ամուսնու՝ իրենից 32 տարով փոքր Պերսի Գիբսոնի հետ։ Նկարներում Քոլինզն ու Գիբսոնը լողավազանում են։ Նա կրում է ընձառյուծի պրինտով մեկ կտորից բաղկացած լողազգեստ։ Դերասանուհու մազերը կապած են, իսկ շրթունքները ներկված են կարմիր շրթներկով՝ եղունգների լաքին համապատասխանելու համար։