Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մոտ 12 տոննա ցորենով բարձված MAZ-ը բախվել է Mercedes-ին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ցորենով բարձված MAZ մակնիշի բեռնատարը բախվել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Զավեն Ադամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային և մոտ 2 կմ առաջ ընթանալով, կողաշրջվել ու բախվել է կամրջի երկաթե սյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով MAZ-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նած տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Այս պահին տեղում քննարկվում է, թե արդյոք վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությո՞ւնն է զբաղվելու, թե՞ Ճանապարհային ոստիկանությունը, որտեղ էլ պարզելու են MAZ-ի վարորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում